Ռուսաստանն Ուկրաինայում սկսում է ռազմական հատուկ գործողության հաջորդ փուլը․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանն Ուկրաինայում սկսում է ռազմական հատուկ գործողության հաջորդ փուլը․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանը Ուկրաինայում սկսում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը India Today-ի հետ զրույցում։

«Ուկրաինայի արեւելքում իրականացվող գործողության նպատակը, ինչպես արդեն հայտարարվել էր, Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների լիակատար ազատագրումն էր։ Այս գործողությունը շարունակվում է եւ հիմա մեկնարկում է հաջորդ փուլը։ Ու ինձ թվում է, որ հիմա կարեւոր պահն է լինելու այդ հատուկ գործողության»,- ասել է նախարար Լավրովը։

Նա նաեւ ասել է, որ ճգնաժամը վաղուց կարելի էր լուծել, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնար համագործակցության ճանապարհով եւ ձգտեր իրականացնել Մինսկյան համաձայնագրերը։ Միաժամանակ նաեւ, Արեւմուտքը, ըստ Լավրովի «քցել է» Զելենսկուն, պարզապես օգտագործելով նրան հակառուսական պայքարում