Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել

Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել

Երբ երկրի ղեկավարն ասում է, որ պետք է տարածք հանձնել, հակառակ դեպքում կլինի պատերազմ ու պատերազմով կհանձնենք, դա նշանակում է, որ լեգիտիմացնում է այդ պատերազմը։

Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել, միջազգային հանրությանը ցույց տալով, որ.

1. Հայաստանի ղեկավարը ճանաչել է այդ տարածքները որպես ադրբեջանական, 

2. Հայաստանի ղեկավարը չի վերահսկում իրավիճակը, եւ երկրի բնակիչներն իրեն չեն ենթարկվում, ուրեմն Ադրբեջանին մնում է ուժ գործադրել եւ դա օրինական է համարել Հայաստանի ղեկավարը, 

3. Այն անձինք, ովքեր ինքնապաշտպանություն կկազմակերպեն, ապստամբներ են, չեն վերահսկվում օրինական իշխանության կողմից եւ նրանց հանդեպ արտաքին ուժ կիրառելն իրավաչափ է,

Արդյունքում Հայաստանի վարչապետ կոչվող անձը ոչ միայն տարածքներ է հանձնում, այլեւ այդ տարածքների բնակիչներին, որոնց թշնամին կարող է պատանդ վերցնել, կամ' լիկվիդացնել: Փաստորեն այդ անձը ՀՀ քաղաքացիների կյանքի ու սեփականության իրավունքից զրկում է: 

Այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որպեսզի նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական և նա հայտարարվի օրենքից դուրս:

Օրենքից դուրս է նաև ԱԺ մեծամասնության ֆրակցիան, այսինքն՝ ողջ ԱԺ-ն, իսկ եթե նման անօրինական խորհրդարանի մյուս ֆրակցիաները վայր չեն դնում մանդատները, դա նշանակում է, որ ՀՀ այսպես կոչված ղեկավարին և նրա Խորհրդարանին համարում են օրինական և կիսում են պատասխանատվությունը:

Ստեփան Դանիելյան