Կայացել է Բրյունետի առաջին փորձը եվրատեսիլյան մեծ բեմում․ լուսանկարներ

Կայացել է Բրյունետի առաջին փորձը եվրատեսիլյան մեծ բեմում․ լուսանկարներ

Միացյալ Թագավորությունում եվրատեսիլյան մեծ բեմում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Բրյունետի (Էլեն Երեմյան) առաջին փորձը։ Տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքը։

Նշենք, որ Բրյունետը Միացյալ Թագավորություն էր մեկնել երեկ, որտեղ մեկնարկել են «Եվրատեսիլ 2023»-ի փորձերը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։ Նա կներկայացնի իր գրած «Future Lover» երգը։