Գորիս քաղաքի բոլոր ճանապարհներն այս պահին քարուքանդ վիճակում են․այն տրամաբանություն ունի (լուսանկարներ)

Գորիս քաղաքի բոլոր ճանապարհներն այս պահին քարուքանդ վիճակում են․այն տրամաբանություն ունի (լուսանկարներ)

Սյունեցի լրագրող Արևիկ Աբելյանը ահազանգում է՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ Մեկ ամսից ավել է Գորիսի Սյունիքի փողոցը փոսալցման աշխատանքներ իրականացնելու նպատակով կտրտվել է ու մնացել այդ վիճակում։ Աշխատանքների պատասխանատու «Քարավան» ՍՊԸ-ն, որը վերջերս է գնել «Ոսմար» ՍՊԸ-ն, 10 օր առաջ խոստացել էր, որ արագ կկազմակերպի աշխատանքները։

Երկու օր առաջ փոխտնօրեն Արշավիր Ազատյանն էլ հեռախոսազրույցի ընթացքում արդարացավ, որ սարքավորումներ էին փչացել և արդեն լուծվել է հարցը, կիրակի օրը Գորիսում աշխատանքները կմեկնարկեն։ Կիրակին էլ անցավ, երկուշաբթին էլ, բայց ընկերությունը ոչ մի աշխատանք չի իրականացնում։ Հարցը բարձրացրել եմ նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մամուլի ասուլիսի ժամանակ, որին ի պատասխան մարզպետը նշել է, որ ինքն էլ է դժգոհ աշխատանքներից։ Գորիսը թերևս միակը չէ, որ քարուքանդ վիճակում սպասում է բարեկարգման՝ կրկին այս ընկերության կողմից։ Շինուհայր֊Տաթև ճանապարհը նույն խայտառակ վիճակում է։ Փաստորեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հովանավորյալ ընկերության վրա չեն կարողանում ազդել անգամ մարզային կառույցի մակարդակով։

Հ.Գ. Գորիս քաղաքի բոլոր ճանապարհները այս պահին քարուքանդ վիճակում են, սակայն այն տրամաբանություն ունի։ 2015 թ մեկնարկած ծրագրի շրջանակում փոխվում են կոյուղագծերն ու ջրագծերը, որից հետո ամբողջովին կհիմնամորոգվեն փողոցները։ Ըմբռնումով մոտենալով հարցին ինձ նման հազարավոր վարորդներ սպասում են, բայց Սյունիքի փողոցի հարցին հրատապ լուծում պիտի տրվի։