Հայտնի է Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտի ճակատագիրը

Հայտնի է Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտի ճակատագիրը

Օկուպացված Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտը փոխանցվել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության հաշվեկշռին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջերս նախարարությունը այնտեղ է հրավիրել երկրի Պրեմիեր լիգայի և Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ ծանոթանալու ստադիոնի պայմաններին։

Չնայած տեղական ԶԼՄ-ների պնդումներին, թե Ստեփանակերտի մարզադաշտում տեղի կունենա Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Զիրյա» և «Ղարաբաղ» ակումբների հանդիպումը, վերջնական որոշում դեռ չկա:

Նշվում է, որ Ստեփանակերտում կարող են կայանալ ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ Գավաթի հանդիպումը։ Հնարավոր է, որ առաջին խաղը լինի միջազգային ընկերական հանդիպում, գրում է ադրբեջանական մամուլը։

Հավելենք, որ մարզադաշտը տեղավորում է 15 հազար հանդիսական։