Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում... էս ո՞ւր հասանք. Գևորգ Պետրոսյան

Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում... էս ո՞ւր հասանք. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Էս ու՞ր հասանք...

Եվ այս երկրում օրինաչափ է՞, որ շրջմոլիկ պետական պաշտոնյաների անպտուղ շրջագայությունների և կառավարական առանձնատների ու գերշքեղ ծառայողական ավտոմեքենաների համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ դուրս գրվեն..
Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում... Էս ու՞ր հասանք...
Բա ու՞ր է ժողովրդի մասին մտածող չկոռումպացված հեղափոխական կառավարությունը:
Հա, հիշեցի՝ ուր է...
Տրանսգենդերներին գրկաբաց հյուրընկալելու և Ստամբուլյան կոնվենցիան ամեն գնով կյանքի կոչելու որոնումների մեջ է...
Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ...»