Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ Իրաքում

Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ Իրաքում

Օդային հարձակման են ենթարկվել իրաքյան իրանամետ «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» խմբավորման հրամանատարական շտաբը և իրաքյան բանակի զրահատանկային շտաբը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ալիքը նշում է, որ Իրաքում իրանամետ ուժերի վրա հարձակումն իբր իրականացրել է Իսրայելը՝ ի պատասխան իրաքյան դիմադրության վերջին հարձակումների։

Իրաքյան լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրները, հայտնում են, որ օդային հարձակման ենթարկված Կալսո բազան «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» խմբավորման և Իրաքի դաշնային ոստիկանության համատեղ բազան է։ Ռազմական բազան գտնվում է Բաղդադի մոտակայքում։