«Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ պահանջ ներկայացրին հայ ժողովրդին»

«Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ պահանջ ներկայացրին հայ ժողովրդին»

Երեկ միաժամանակ Փաշինյանն ու Ալիևը նույն պահանջը ներկայացրին հայ ժողովրդին։ Երկուսն էլ հայտարարեցին, որ եթե չփոխվի Հայաստանի Հանրապետության պետականության հիմքը, որը դրվել է 1990 թվականին, երբ ընդունվեց անկախության հռչակագիրը, ապա Հայաստանին պատերազմ է սպառնում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշինյանը արմատական փոփոխությունների, իսկ ավելի կոնկրետ զիջումների մասին դեռևս մի քանի ամիս առաջ խոսել էր խորհդարանում, երբ ինքը ներկայացրեց հայրենասիրության մոդելը։ Նա այն ժամանակ էլ ասում էր, որ այս ամենը սպառնում է մեր պետականությանը։ Ես իրեն այն ժամանակ հարց տվեցի, ասացի՝ ուզում ես քանդել երրորդ հանրապետությունը, իսկ ինքը դա չժխտեց, ասաց, որ իր համար թվաբանությունը կարևոր չէ։ Մի անգամ էլ հարց տվեցի, ասացի՝ արդյոք ձեր կառավարությունը Ադրբեջանի խամաճիկ կառավարություն է, ինքը այդ անգամ էլ չփորձեց այդ հարցից խուսափել, սկսեց իր սովորական, մանիպուլյատիվ պնդումները։ Բայց վերջին իրադարձությունները արդեն ցույց են տալիս, որ իրոք այս իշխանությունները Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է»,- ասաց Խաչատրյանը։