Իշխանություններն այս տարի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին անգամ ծաղկեպսակ չեն ուղարկել

Իշխանություններն այս տարի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին անգամ ծաղկեպսակ չեն ուղարկել

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Ամեն տարի այս օրը իշխանականները` վարչապետի մակարդակով այցելում էին կամ Եռաբլուր, կամ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Իշխանականներն ամեն տարի սրտաճմլիկ ելութներ էին ունենում այնտեղից, խոստումներ տալիս և այլն:

Դե, ինչպես գիտենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այժմ Հայաստանում չեն, սակայն վարչապետը և կառավարության մանցյալ անդամներն իրենց տաքուկ տեղերում նստած, հարկ չեն համարել հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Անահիտ Բախշյանն էլ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ անգամ այս տարի Ազգային ժողովի կողմից ներկայացվող ծաղկեպսակը չկար: «Արդյո՞ք մեր պետությունն ու մասնավորապես նրա օրենսդիր մարմինն այդ ծաղկեպսակն էլ շատ համարեցին»,- գրել է Բախշյանը: