Ձերբակալված լրագրողն ազատ է արձակվել

Ձերբակալված լրագրողն ազատ է արձակվել

Ամերիկյան իշխանությունները ազատ են արձակել օրեր առաջ ձերբակալած իրանցի լրագրող Մարիզե Հաշըմիին, ով հանդիսանում է իրանական Press TV-ի լրագրող։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ազատ արձակման մանրամասները դեռ հայտնի չեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հաշըմին ձերբակալվել էր Սենթ Լուսի քաղաքում, Միսսուրիի նահանգ, որտեղ մասնակցում էր ի պաշտպանություն աֆրոամերիկացիների պաշտպանության ձեւավորված շարժման մասին վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ Հայտնի է միայն, որ Հաշըմին ազատ է արձակվել դատարանի դահլիճից եւ նրան որեւէ մեղադրանք չի ներկայացվել։ Ամերիկյան դատարանի հրապարակած տվյալների համաձայն, նա ձերբակալվել է որպես արժեքավոր ինֆորմացիա կրող վկա՝ այլ գործի շրջանակներում։