Ուկրաինացիների կողմից ձերբակալված նավի նավաստիներն ազատ են արձակվել 

Ուկրաինացիների կողմից ձերբակալված նավի նավաստիներն ազատ են արձակվել 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ազատ է արձակել ռուսական լցանավի նավաստիներին, որոնք եղել էին այսօր ուկրաինացիների կողմից կալանավորված լցանավի վրա։ Նավն այժմ գտնվում է Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստում։

Այս մասին հայտնում է Страна.ua-ն։ Լցանավի սեփականատեր հանդիսացող ընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցի ընթացքում հաստատել է դա, ասելով, որ նավաստիները այժմ անվտանգ վայրում են, եւ ուղեւորվում են տուն։