ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմելու Հայաստանի պետական պարտքը

ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմելու Հայաստանի պետական պարտքը

Այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ- մոտ 48.4 տոկոսը:

«Տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Ու պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: Մենք 2023 թվականի արդյունքներով ունենք հարկային եկամուտներ-ՀՆԱ 24.1 տոկոս ցուցանիշ։ՀՆԱ-ի կանխատեսումները նախնական են, դեռևս չկա ՀՆԱ-ի վերջնական հաշվարկը: Կառավարությունն իր ծրագրով նպատակ է դրել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի»,- հավելել է նա։