«Աստղային պատերա՞զմ»․ Ռոտարուն չի շփվում Վայկուլեի հետ

«Աստղային պատերա՞զմ»․ Ռոտարուն չի շփվում Վայկուլեի հետ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ուկրաինացի երգչուհի Սոֆյա Ռոտարուի նախկին տնօրեն, պրոդյուսեր Սերգեյ Լավրովը պատմել է, որ երգչուհին միտումնավոր անտեսում է ռուսական էստրադային մյուս հայտնի երգչուհուն՝ Լայմա Վայկուլեին։ 

«Ռոտարուն պարզապես չի ցանկանում խոսել նրա հետ, ուստի չի պատասխանում Լայմայի հեռախոսազանգերին: Վայկուլեն երկար լեզու ունի։ Եթե ​​նրան ինչ-որ բան ասեն, դա անմիջապես հայտնի է դառնում բոլորին»,- Լավրովի խոսքերը մեջբերում է mk.ru-ն։

Պրոդյուսերի խոսքով՝ Ռոտարուն խուսափում է իր անվան հետ կապված սկանդալներից, ինչի պատճառով էլ նախընտրում է կապի մեջ չգտնվել նախկին ընկերուհու հետ։

«Ռոտարուն իմաստուն կին է: Նա չի ցանկանում խառնվել ամբողջ իրավիճակին։ Թող ամեն ինչ խմորվի առանց նրա, և հետո նա կհայտնվի»,- ասել է երգչուհու նախկին տնօրենը։ Նրա խոսքով՝ աստղը դադարեցրել է համերգային գործունեությունը, քանի որ ապրուստի բավարար միջոց ունի։

Ավելի վաղ, Լայմա Վայկուլեն հայտարարել է, թե Ռոտարուն անհետացել է տեսադաշտից։

«Սոֆյա Միխայլովնան ոչ մի տեղ չի անհետացել. նրա մոտ ամեն ինչ կարգին է: Մենք կապի մեջ ենք նրա հետ, նոր խոսեցինք։ Նա Գերմանիայում է»,- հավելել է արտիստուհու նախկին տնօրենը։