Հայաստանը փրկե՞ց Ադրբեջանին ռուսներից

Հայաստանը փրկե՞ց Ադրբեջանին ռուսներից

Հայաստանը փրկե՞ց Ադրբեջանին ռուսներից։

Չգիտես՝ լաց լինել կամ ծիծաղել Հայաստանում թավշյա իշխանության բարձրագույն իշխանավորների բացահայտ աննորմալ ճիգերից արդարացնել իրենց ձախողումներն ու թուրքերի հանդեպ «անհատույց» սերը ։ 

Ներկայիս հայկական «էլիտայի» թավշյա տեղեկատվական ռեսուրսները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Ռուսաստանը, պարզվում է, ցանկացել է պարան գցել Հայաստանի և Ադրբեջանի վզին և հետագայում Հայաստանը դարձնել Միութենական պետության մաս, բայց 2021 թվականին «ժողովուրդը թույլ չի տվել դա անել" և ընդհանրապես ռուսները Թուրքիայի հետ պայմանավորվել են տարածաշրջանում նոր կոնֆիգուրացիայի մասին և այսպես շարունակ։

Մի զարմացեք, այս «գժությունը» ասվել է դեմքի լուրջ արտահայտությամբ։

Ես հասկանում եմ, որ մարդկանց ապուշի տեղ դնելը  այս իշխանության գլխավոր ֆիշկան է ՝ իր թուրքամետ քաղաքականությունն արդարացնելու համար, բայց ամեն ինչ սահման ունի, նույնիսկ մարդկանց  հիմարացնելու փորձերը։

Այսինքն ՝ Ռուսաստանը, Թուրքիայի համաձայնության ներքո  դավադրաբար ուզում էր իրեն ենթարկել Ադրբեջանը ( Հայաստանի մասին հետո), բայց հայ ժողովուրդը «փրկեց» Ադրբեջանին և թույլ չտվեց ռուսներին պոկել Ադրբեջանը Թուրքիայից։

Իսկ Թուրքիան այդ իրավիճակում «բամբուկ» էր ծխում և հավանաբար ռուսների հանդեպ մեծ սիրո զգացմունքից  համաձայնեց Ադրբեջանը հանձնել՞ ռուսներին։

Եվ ամենակարևորը:..համոզված եմ, որ ռուսները զարմանքից խեղդվեցին, երբ իմացավ՜, որ պարզվում է նրանք ուզում էին մեզ «ուժով քարշ տալ» Միութենական պետություն, բայց այս իշխանության  քաջության  շնորհիվ դա տեղի չունեցավ ։ 

Հն՞...ինչ էքսպրեսիյա, ինչ մտքի և ֆատազիայի թռիչք։

Հիմա լուրջ.
Անվանեք գոնե մեկ օրինակ,գործընթաց, առաջարկ, փաստաթուղթ թե՞ ինչպես ռուսները փորձեցին մեզ «քաշել" միութենական պետություն։

Գոնե մեկը:

Չեք կարողանա, որովհետև նման գործընթացները գոյություն ունեն Հայաստանում խիստ բացասական  տրամադրություններ հրահրելու ձեռնարկներում, ուրիշ ոչ մի տեղ ։ 

Այսինքն ՝ համաձայն հին թավշյա սովորության, սրանք կրկին ստում են մեզ:

Եվ երբ թավշյա իշխանությունը փրփուրը բերանին պահանջում է դաշնակցի պաշտպանությունը ադրբեջանական ագրեսորից, ապա լավ կլիներ հարցնել ՝ դուք, թե՞ ռուսները հենց հիմա ագրեսորի հետ բանակցում եք Հայաստանի և Արցախի օկուպացիայի արդյունքները օրինակացման ուղղությամբ ։ 

Դուք, թե՞ ռուսները՜ Պրահայում ագրեսորի հետ ստորագրել եք Արցախը հանձնելու մասին փաստաթուղթ.

Դուք, թե՞ ռուսները Թուրքիայից խոնարհաբար խնդրում եք սահմանի բացումը ։ 

Իսկ, ով՞ պաշտոնապես հրաժարվեց պաշտպանել արցախահայությանը էթնիկ զտումների ժամանակ, որն իրականացնում էին նրանք, ում հետ այժմ բանակցում եք:

Արդեն ֆիզիկապես զզվելի է լսել այս ողջ թուրքամետ բարբաջանքը։

Արման Աբովյան