Սա՜ղ ձեզ, մենակ ինձ ու աթոռիս  ձեռք չտաք

Սա՜ղ ձեզ, մենակ ինձ ու աթոռիս  ձեռք չտաք

Մի այսպիսի անեկդոտ կա։ Մեկին հարցնում են՝ ի՞նչն է պատճառը, որ  կնոջդ միշտ ծեծում ես, ասում է՝ որ պատճառ լինի, կսպանեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է՝ դեռ պատճառ չեղած ծեծում, հայհոյում, արատավորում, թիմակիցներին ,, քսի է տալիս,, Հայաքվեի վրա։ Ինքը՝ ի տարբերություն անեկդոտի մարդու, ապագա պատճառի մասին է մտածում։ Ասում է, որ հայաքվեն ստորագրվի ու կյանքի կոչվի, Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու։ Այսինքն ինքը «աճել է»։ Եթե առաջ պատերազմի պարտությունից հետո էր սկսում պատճառ հորինել, ասել՝ Արցախը հանձնել եմ, որ 30- 35 հազար մարդու շրջափակումից փրկեմ, Արցախը տալիս եմ, որ Հայաստանը պահեմ Արցախի բանակը լուծարում եմ, որ պատերազմ չլինի, հիմա մինչև պատերազմն է իրեն ապահովագրում։ Էլ ապահովագրելու բան չի մնացել, Հայաստանիից էլ գյուռ- գյուռ տարածքներ է հանձնել, որ պատերազմ չլինի։ Այսպես որ գնաց, Հայաստանն էլ կորցնելու ենք։ Ինքը նախօրոք դա գիտեր, մենք իր կատարած քայլերից ենք ենթադրում։

Միակ բանը, որ մնացել է ապահովագրելու, սեփական անվտանգությունն է՝ մեխած աթոռին։ Իր ողջ ուժերը կենտրոնացրել է իր սեփական անվտանգության ու իր անձին մեխած աթոռի շուրջ։ Պետությունը, ազգը էլ նրա համար չկա։ Բանակցություններում մեր ազգի, պետության շահը չի ներկայացնում, ինչ «թիքա էլ» մեր երկրից ուզում, սիրահոժար տալիս ու ասում է՝ ախպերտի՜ք, սաղ ձեզ, մենակ ինձ ու աթոռիս  ձեռք չտաք։ Հազար ձևով բանակցություններ են վերլուծվում, ափսոսում ես այդքան թափած էներգիայի համար, որովհետև բանակցություններն ընթանում են մի անձի անվտանգության շուրջ։ Նախօրոք արդեն ապահովագրել է իրեն՝ որ այս անգամ պատերազմ լինի, կասի, որ պատերազմի պատճառը  Հայաքվեն է։ Կարևորը պատճառն արդեն կա, ինքը նախորդ անգամվա պես մի քանի օր կթաքնվի, հետո դուրս կգա ու ԱԱԾ-ով, բանով Հայաքվեի հախից գա։