Արցախցի ակտիվիստի խափանման միջոցը փոխվել է

Արցախցի ակտիվիստի խափանման միջոցը փոխվել է

Այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի ունեցավ Տաթևիկ Վիրաբյանի` Տաթև Արցախ և 10 արցախցի ակտիվստների գործով դատական երկրորդ նիստը: Նշենք, որ արցախցի ակտիվիստ Տաթև Արցախի դեմ հարուցվել է երկու քրեական վարույթ` մեկը ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար, մյուսը` սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիաներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ոստիկանական ուժերը սադրանքի էին դիմել, ապա բիրտ ուժ կիրառել արցախցի երտասարդների դեմ, ինչի արդյունքում տեղի ունեցած վեճից հետո ավելի քան 11 արցախցի կանգնել է դատարանի առաջ:

Տաթև Արցախը քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դատարանն արցախցի Մանվել Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխեց վարչական հսկողություն, այժմ արցախցի երիտասարդը ազատության մեջ է: