Նիկոլ, հանել ես գցել դուրս, արի տեր կանգնի դե

Նիկոլ, հանել ես գցել դուրս, արի տեր կանգնի դե

Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Քաշաթաղի շրջանի բնակիչների պնդմամբ՝ սերտիֆիկատներ են ստացել բնակարանների համար, բայց չեն կարողանում բնակարան գնել, քանի որ բանկի հետ գործարք կատարելուց առաջ հասկանում են, որ բազմաթիվ խնդիրների են առնչվելու։ Քաշաթաղցիների խոսքով՝ նախ կանխավճարի գումար է պահանջվում, որը իրենք չունեն, բացի այդ էլ պետք է ունենալ վարկային մաքուր պատմություն, ինչը ևս շատերի մոտ բացակայում է։

«Նիկոլ, հանել գցել ես դուրս, արի տեր կանգնի բա։ Էսքան մարդ ոնց են ապրելու, որտեղ են ապրելու։ Մի լավ բան են անում, ասում ենք՝ վերջապես, լավ բան է լինելու, տուն կունենանք, հետո պարզվում է, որ լավ բանը անգամ վատ են անում։ Մեզ էդքան փող որտեղից, որ ամեն ամիս էդ տան վարկը փակենք, այո, ստացվում է, որ բանկով տուն ենք առնում։ Եթե ստեղից-ընդեղից մի կերպ հացի փող ենք ճարում, որ էդ օրն էլ ապրենք, մենք ո՞նց ենք էդ փողերը փակելու»,- ասաց քաշաթաղցիներից մի կին։

«10 մլն փող են տալիս, դե ասեք մի հատ, իմանանք, 10 միլիոնվ էսօր ով կարա տուն առնի։ Ո՞վ է էս կառավարության հաշվարկները անում։ Լավ,մեջները գոնե մի հոգի խելացի մարդ չկա, որ ասի՝ տղերք, եթե էս սենց արեցինք, երկու օր հետո շենքի դիմաց միտինգ է լինելու»,-հավելեց նա։