Բորիս Ջոնսոնը դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Բորիս Ջոնսոնը դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակում փոփոխություն չի նկատվել այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ Վերջինս ներկայումս միացված չէ արհեստական շնչառության սարքին, սակայն դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության գրասենյակի ղեկավար Մայքլ Գոուվը, ըստ The Guardian-ի փոխանցման։

Գոուվը նաեւ ասել է, որ վարչապետ Ջոնսոնը թթվածնային օգնություն է ստանում, ինչն էլ պատճառներից մեկն է, որ նա հոսպիտակացվել եւ տեղավորվել վերակենդանացման բաժանմունքում։ Բրիտանական կառավարությունը, ըստ Գոուվի, շարունակում է սովորական գործունեությունը։ Ջոնսոնի պարտականությունները կատարում է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։