20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը

20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը

ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ Հայաստանում  փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով:

Ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն: 

«Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը աջակցում է տնտեսությունների կայուն զարգացմանը Ասիայում, Լատինական Ամերիկայում, և Մերձավոր Արևելքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։