Հռիփսիմե Առաքելյանը դարձել է CORLEAP-ի անդամ

Հռիփսիմե Առաքելյանը դարձել է CORLEAP-ի անդամ

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Անչափ ուրախ եմ և մեծ պատասխանատվության զգացումով,որ այսուհետ իմ լուման կներդնեմ այն պատվիրակության կազմում,որը ներկայացնում է Հայաստանը Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանսում,ինչը հայտնի է CORLEAP անվամբ։Սա Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրներից տեղական և ռեգիոնալ իշխանությունների քաղաքական ֆորում է: CORLEAP-ը միակ հարթակն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու քաղաքների և ռեգիոնների ներուժը Արևելյան գործընկերության զարգացման մեջ:
CORLEAP-ը բաղկացած է տեղական և ռեգիոնալ 36 քաղաքական գործիչներից, որոնցից 18-ը՝ ԵՄ Ռեգիոնների կոմիտեի և Արևելյան Գործընկերության 6 երկրներից:Անչափ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկած համայնքների ղեկավարներին և այս պատասխանատու գործում վստահության չափաբաժնի համար։Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանին։Առաջ!!!!»