«Բելառուսներն ինձ կհոշոտեն»․ Լուկաշենկոն՝ Բելառուսի՝ Ռուսաստանի մաս կազմելու մասին

«Բելառուսներն ինձ կհոշոտեն»․ Լուկաշենկոն՝ Բելառուսի՝ Ռուսաստանի մաս կազմելու մասին

Բելառուսը երբեք չի դառնա Ռուսաստանի մաս։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Շկլովի թղթի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը խելքի կգա եւ կվերադառնա նորմալ հարաբերություններին, ինչպես նաեւ ներկայացրել է նավթի մատակարարման այլընտրանքային ճանապարհների մասին։ Լուկաշենկոն ասել է, որ չէր ուզենա լինել Բելառուսի վերջին նախագահը։ «Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ժամանակ ես հստակ եւ մշանշանակ կերպով ասացի մոտ մեկուկես-երկու տարի առաջ, որ բելառուսները ինձ կհոշոտեն նման որոշում կայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում»,- մասնավորապես ասել է Բելառուսի նախագահը։ Նա նաեւ քննադատել է Ռուսաստանին՝ տնտեսական գործակցության հետ կապված հարցերում որդեգրած մոտեցման համար, որը ըստ Լուկաշենկոյի՝ հեռու է իրավահավասար լինելուց եւ ունի քաղաքական ասպեկտ։ «Մենք աշխատում ենք։ Շատ ծանր եւ բարդ պայմաններում։ Գիտեք՝ ինչու։ Այստեղ եւ տնտեսական, եւ քաղաքական բաղադրիչ կա։ Սակայն ավելի շատ՝ քաղաքական։ Դա իմ հարցն է։ Մենք լուծում կգտնենք։ Բայց ոչ մեկի առաջ ծունկի չենք իջնի»,- ասել է նա, հավելելով, որ այլընտրանքային ուղիներ կգտնեն եւ կազատվեն նավթի մատակարարումների ոլորտում ռուսական մենատիրական կարգավիճակից։