Ուկրաինայի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով

 Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան վարակվել է COVID-19-ով։

Այս մասին հայտնում է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով Խորվաթիայի ԱԳՆ ղեկավար Գորդոն Գրլիչ Ռադմանի հետ բանակցությունների մասին։

«Բանակցությունները և մամուլի ասուլիսը Կիևում անցկացվել են հիբրիդային ձևաչափով։ Դմիտրի Կուլեբան մասնակցել է առցանց ռեժիմով՝ COVID-19-ի դրական թեստից հետո ինքնամեկուսացման ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։