Ո՞ր երկրում կշարունակի կարիերան ազգային թիմի ավագ Հարոյանը

Ո՞ր երկրում կշարունակի կարիերան ազգային թիմի ավագ Հարոյանը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, պաշտպան, 31-ամյա Վարազդատ Հարոյանը պաշտոնապես միացել է չինական «Ցինդաո Վեսթ Քոսթ» ֆուտբոլային ակումբին։ 
Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ մինչև այս ազգային ընտրանու ավագը խաղում էր ղազախական «Աստանա» ակումբում։
Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվել է 2011 թվականից։