Քանյե Ուեսթը կրկին սպառնում է Քիմ Քարդաշյանի ընտրյալին

Քանյե Ուեսթը կրկին սպառնում է Քիմ Քարդաշյանի ընտրյալին

Թվում է, թե Քանյե Ուեսթը մոտ ժամանակներս հաստատ հանգիստ չի թողնի նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրեցյալ Փիթ Դեւիդսոնին։ Ռեփերը մեկ անգամ չէ, որ հարձակումներ է արել դերասանի ուղղությամբ, բայց չի ծրագրում կանգ առնել։ 

Ավելի վաղ Քանյե Ուեսթն արդեն դիմել էր Փիթ Դեւիդսոնին իր ստեղծագործության միջոցով։ Այնպես որ, նա առիթը բաց չի թողել հերթական անգամ անել դա։ Նա Ալիշա Քիզի եւ Fivio Foreign-ի հետ համատեղ ձայնագրել է City of Gods համատեղ երգը։

 «Այսօր հարյուրավոր հանցագործներ մոտենում են SNL-ին (Saturday Night Live ժամանցային շոու NBC-Prim ալիքով խմբ.), երբ ես տեղում եմ, նա արդեն մեռած է», - ասում է Քանյեն նոր թրեքում։ Ուղերձը բավականին ուղիղ է, քանի որ Փիթ Դեւիդսոնը հանդիսանում է SNL շոուի ռեզիդենտ։