Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը։ Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար։