Երնեկ քո տիրոջը․․․ 

Երնեկ քո տիրոջը․․․ 

Ժողովուրդդ կիսաքաղցած, տնեզուրկ՝ կորուսյալ երկրով,  տասնյակ հազարավոր զոհ ու հաշմանդամով, դու եղջերու՜ ես կերակրում։ Տեսե՜ք ինչ կենդանասեր է, բազմացման ի՜նչ ծրագրեր ունի, ի՜նչ ազնվացեղների հետ է շփվում։ Մի ժամանակ էլ Հայաստանի բնակչությանն էիր մինչև 2050 թվականը հասցնում 5 միլիոնի։ Բազմացնում էիր բնակչությանը, ազգի բազմացող տեսակը վերացնելով։ Հիմա ի՞նչ ես ուզում այս եղջերուներից, ի՞նչ կապ ունես նրանց կերի, բազմացման, գեղեցկության հետ․․․

Մեր մարալների՞ն ես արդեն ի ցույց դնում, մուշտարի՞ ես կանչում։ Կինդ էլ գովազդում է, ու՞մ եք կանչում։ Այսօր արդեն Եղեգնաձորի Խաչիկ գյուղին են խփում, Արցախը հազար աչքով լաց է լինում, Ալիևը Կոնդ թաղամասն է ուզում․․․ Երկրի սահմանամերձ տարածքում վրանդ պիտի  խփած լինի, դու եղնի՞կ ես կերակրում։ Չգիտեմ ինչպես անվանեմ այն մարդուն, որ ընտանիքը կրակի մեջ, վառվելուց է թողնում ու գնում պարկ, որ խոտ տա եղջերուներին ու զվարճանա․․․ Ու՞մ ես զվարճացնում երկրիդ, ժողովրդիդ անվտանգության նկատմամաբ քո անտարբերությամբ ու ծաղրով։ 

Ի՜նչ քաջություն, երբ երեք տարեկան երեխաներն անգամ պարկ են գնում՝ եղջերուներին տեսնելու ու կերակրելու։  Այստեղ են ասել՝ երնեկ քո տիրոջը։