Դեժավյու, ինչ է այն, եւ ինչու ենք մենք այն զգում 

Դեժավյու, ինչ է այն, եւ ինչու ենք մենք այն զգում 

Դեժավյու, ինչ է այն, եւ ինչու ենք մենք այն զգում 

Մեզանից շատերն հավանաբար հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, երբ կյանքի տվյալ պահին ապրվող ակնթարթը շատ ծանոթ է տվացել, ասես նրանք դա ապրել են արդեն ու մոացել, դրա համար էլ չեն կարողացել կանխատեսել, թե ինչ է լինելու հետո։ Մի խոսքում, այնպիսի զգացողություն, ասես այդ իրավիճակն արդեն մեկ անգամ եղել է։ Սա բավական հետաքրքիր հոգեկան վիճակ է, որը կոչվում է դեժավյու։ Այն ֆրանսերեն տերմին է déjà vu, որ թարգմանաբար նշանակում է՝ «արդեն տեսած»։ Երեւույթը համարվում է մեր հիշողության անոմալիաներից մեկը, երբ մենք վառ կերպով զգում են, որ տեղի ունեցողն արդեն եղել է ու նման է հիշողության, սակայն տեղն ու վայրը, որտեղ տեղի է ունեցել, չենք կարողանում հիշել։ Մասնագետները տարբերակում են դեժավյուի երկու տեսակ՝ պաթոլոգիկ, որը հանդիսանում է որոշակի նյարդաբանական հիվանդությունների ախտանիշ եւ ոչ-պաթոլոգիկ, որը ժամանակ առ ժամանակ զգում են առողջ մարդիկ։ 

Դեժավյուի հետ կապված են մի քանի գործոններ
Մարդիկ, ովքեր շատ են ճամփորդում կամ շատ կինոնկար են նայում, ավելի հաճախ են զգում դեժավյու

Տարիքի հետ դեժավյու զգալու կարողությունը նվազում է
Հոգնածություն ունեցող կամ սթրեսի մեջ գտնվող մարդիկ ավելի հաճախ են զգում դեժավյու

Գոյությունը ունի հակառակ էֆեկտն էլ, որ կոչվոմ է ժամեվյու, երբ մարդը չի կարողանում ճանաչել այն իրավիճակը, որը նախկինում հաստատ եղել է
Կան նաեւ մի քանի այլ իրավիճակներ էլ, որոնք նման են դեժավյուին՝ դեժա ռեւե, երբ թվում է, որ տեղի ունեցողը հաստատ տեսել եք արդեն, բայց երազում, դեժա անթանդյու, երբ մարդը վստահ է, որ այդ պահին իր լսած ինֆորմացիան արդեն լսել է։

Պատճառները

Պաթոլոգիկ դեժավյուն կարող է առաջանալ խնդիրների եւ հիվանդությունների պատճառով, որոնք կապված են մեր ուղեղի այն հատվածների հետ, որտեղ պահվում են մեր հիշողությունները
 Մարդիկ, ովքեր հյուծված են կամ զգում են սթրես, կարող են զգալ դեժավյու հենց այն պատճառով, որ հյուծվածությունը ազդում է կարճաժամկետ եւ երկարաժամկետ հիշողության վրա, մշուշում է այն։ 

Որոշ դեպքերում դեժավյուն կարելի է բացատրել երազներով, այսինքն՝ ծանոթ իրավիճակներով, որոնք իրականում տեղի չեն ունեցել, սակայն ինչ որ նման բան եղել է երազում։ 

Նաեւ կա ենթադրություն, որ դեժավյուն կարող է լինել այդպես կոչված «մասնատված ընկալունակության» հետ, երբ զգայական օրգաններից եկող ազդակները մեր ուղեղը ստանում է ոչ թե մեկ անգամ, այլ երկու անգամ, որոշակի ձգձգումով, որը կարող է թեեւ մեկ միլիվայրկյան։ Ու երբ այդ ազդակները չեն սինխրոնանում ինչպես որ հարկն է, ուղեը երկրորդ ազդակը ընկալում է որպես առաջին ազդակ։