Դատախազության բողոքը անգամ վարույթ չեն ընդունել

Դատախազության բողոքը անգամ վարույթ չեն ընդունել

45-օրյա կալանքից հետո Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը վերացրել էր Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելով: Դրա հետ չհաշտվելով, Դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել այս որոշման դեմ՝ պահանջելով բեկանել Վերաքննիչի որոշումը եւ կրկին կալանավորման որոշում կայացնելով:

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը և վերաքննիչ ատյանի որոշումն անփոփոխ է թողել: