Ժողովուրդը չի ասել՝ Նիկոլ դու արի, որ թալանածը «քեզանով անես»

Ժողովուրդը չի ասել՝ Նիկոլ դու արի, որ թալանածը «քեզանով անես»

Չորս  տարի է, ինչ եկել է Նիկոլը՝ «նույն ապրանքն է սաղացնում մարդկանց վրա» ՝ նախկին թալանչիները, նախկին թալանչիները։ Չորս տարի «նախկին թալանչիներ» ասելով, ուզում է պահի իր «աուդիտորիան»։ Այդ տարիների ընթացքում «նախկին թալանչիներից» մի դրամ բյուջե չմտավ, մեկի մազը չծռվեց։ Բայց ինքը կանչում, բռնում, վախեցնում, գործեր էր հարուցում ու թավշյա ձևով լռում։ Ժողովրդի համար անհասկանալի մնաց, թե ու՞ր գնացին «թալանչիներից թալանած» փողերը։ 

Արցախի 75 տոկոսը հանձնելուց հետո, երբ հերթը  հասավ Հայաստանին, էլի սկսեց նույն «ապրանքը սաղացնել»։ Այս անգամ անունը փոխեց՝ նախկին թալանչիների փոխարեն ասում էր ապօրինի գույքի բռնագանձում։ Իր արևին օրենք ստեղծեց, որ համոզիչ լինի։ «Լխկած խիյարը» փաթեթավորելով, «ծաղիկ վարունգի տեղ է ծախում»։ 
Ապրանքը հին է, մարդիկ էլ ուշադրություն չեն դարձնում։ Մնացել են միայն այն գնորդները, որոնց վրա «էժանով սաղացնում է»։ Դա է «իր աուդիտորիան»։ Սահմանում ինչքան վիճակը վատանում է, էնքան ավելի  բարձր է գոռում՝ նախկին թալանչիները։ Ուշադրություն է շեղում, համ էլ կողքից իր գործը անում։ Չորս տարի առաջ ասում էր, թալանչիների փողերը կառնեմ, աղքատ ժողովրդին կտամ, հիմա էլ ասում է՝ ապօրինի գույքը կբռնագանձեմ, Բանակը կպահեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ,  թե ինչ վիճակ, ինչ կրճատումներ է գնում Բանակում։ Հիմա էլ աթոռն ուզում է պահել, ասելով, որ իրեն ուզում են փոխել, որովհետև գիտեն, որ ապօրինի գույքը բռնագանձելու է։ Բա անեիր, ո՞վ էր ձեռքերդ կապում։ 

Կամ ժողովրդին ի՞նչ, որ  ապօրինի գույք ես  բռնագանձում։ Չորս տարվա «գանձածիցդ» մի քոռ կոպեկ մեկի աչքը չի մտել։ Էդքան գանձում ես, էլի դրսից պարտք ես վերցնում, չեք կշտանում։  Ինչ փող էլ լինի, էլի ձեր հորն է գնալու։ Մյուս կողմից էլ՝  ժողովրդի աչքը հիմա ձեր ունեցածի  վրա է։ Քո շուրջը խմբված օլիգարխներից ավելի հարուստը կա՞։ 
Ժողովրդի պետքը չէ, թե իրենից գողացածը ում ձեռքին է։ Ժողովուրդը չի ասել՝ Նիկոլ դու արի, որ թալանածը քեզանով անես․․․