ԱՄՆ-ն չի խուսափի ահաբեկչական գործողությունների հետևանքներից. Ռոհանի

ԱՄՆ-ն չի խուսափի ահաբեկչական գործողությունների հետևանքներից. Ռոհանի

Ինչխես հաղորդում է Mehr-ը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին  հայտարարել է, թե ԱՄՆ-ը չի կարող խուսափել  ահաբեկչական գործողությունների հետեւանքներից և անպայման պատասխան կստանա գործած հանցանքների համար։

Ըստ Ռոհանիի՝ անգամ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ Թրամփը չի կարողացել հասնել իր նպատակին։

«Եթե գեներալ Սոլեյմանին ցանկանար,  կարող էր տարածաշրջանի տարբեր հատվածներում ոչնչացնել հարյուրավոր ամերիկացի հրամանատարների, սակայն նա տարածաշրջանում և աշխարհում ամենաչափավոր ռազմական հրամանատարներից մեկն էր: Գեներալ Սոլեյմանին շատ զգույշ էր գործում և երբեք ծայրահեղությունների չէր դիմում: Ամերիկացիները կարծում էին, թե հրթիռով այրել են գեներալի մարմինը, սակայն նրանք այրել են աշխարհում միլիոնավոր ազատ մարդկանց սրտերը, և բնական է, որ Ամերիկան չի կարող հեռու մնալ այդ աղետից, և հստակ է, որ նա պատասխան կտա իր հանցանքի համար»,- նշել է Իրանի նախագահը։