Մարդ ա վատացել. «Իմ քայլ»֊ն ու «Լույս»֊ը վիճեցին

Մարդ ա վատացել. «Իմ քայլ»֊ն ու «Լույս»֊ը վիճեցին
Հայկ Մարության

«Երբ պարոն Խաժակյանը խոսում է իբր իմացություն ցուցաբերելով «Սանիթեքի» պայմանագրի մասին, միևնույն ժամանակ չի նշում, որ, երբ ինքը ավագանու անդամ էր այդ պայմանագիրը չէր վարվել»։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց Հայկ Մարությանը։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հակադարձեց. ««Սանիթեք»-ին ո՞ւմ ակցիաների շնորհիվ տուգանեցին, Ձե՞ր, պարոն քաղաքապետ»։

Լեզվակռվին միջամտեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը. «Դավիթ ջան, հերիք ա շոու։  Իսկականից արդեն հերիք ա»։

Դավիթ Խաժակյանն այս խոսքին հակադարձեց. «Մարդ վատացավ»։

Վեճին խառնվեցին մյուս ավագանու անդամները։ «Լույս»-ից Անի Խաչատրյանն ասաց. «Բա ձեզ թվում ա կարաք մեր ամբողջ աշխատանքը զրոյացնե՞լ»։

Հայկ Մարությանն էլ կոչ արեց՝ վերջացնե՛լ։

«ԲՀԿ» խմբակցության ղեկավար Արման Աբովյանի առաջարկով 15 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Նշենք, որ ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Երեւանի զարգացման հնգամյա ծրագիրը։