Հացահատիկի տեղափոխման հարցով կբանակցեն

Հացահատիկի տեղափոխման հարցով կբանակցեն

Վաղը Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի Ուկրաինայի Պնախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ ՄԱԿ պատվիրակության հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը։

Նա ասել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ուկրաինական նավահանգիստներից ծովային ճանապարհով հացահատիկի անվտանգ տեղափոխման եւ համաշխարհային շուկա մատակարարման հարցը։