Կաթողիկոսը երկրորդ անգամ անընդմեջ ներկա չէր երդմնակալությանը

Կաթողիկոսը երկրորդ անգամ անընդմեջ ներկա չէր երդմնակալությանը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաններ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ու այլք։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա չէր միջոցառմանը, եկեղեցու խոսքը ներկաներին փոխանցեց Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Հիշեցնենք, որ Կաթողիկոսը անցած տարի ներկա չէր նաև Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությանը, թեպետ հրավիրվել էր։