ՀՖՖ խոսնակը՝ Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին

ՀՖՖ խոսնակը՝ Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին

ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը գրում է․

«Գյուլբուդաղյանցը հոգով ու սրտով նվիրված է ֆուտբոլին, ցավոք հանգամանքները նման կերպ դասավորվեցին։ Շնորհակալություն, պարոն Գյուլբուդաղյանց»։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։