Սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի հայերից․ Թանկյանը՝ Իսրայելին

Սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի հայերից․ Թանկյանը՝ Իսրայելին

Իսրայելի ներկայիս կառավարությանը «աջակողմյան քաղաքական կուսակցություններին և ռասիստներին» հրահրելու մեջ։  Այս մասին X ցանցի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպին, որտեղ բախում է տեղի ունեցել հրեա վերաբնակիչների և հայ ընտանիքի միջև։ 

Թանկյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։ Տարածված կադրերում ուղղափառ հրեաների տեսք ունեցող երիտասարդները Հայկական վանքի մոտ հարձակվել են հոր և որդու վրա։

Ամերիկահայ գործիչը դատապարտել է Իսրայելի կառավարության գործողությունները և մատնանշել Երուսաղեմում հայերի տառապանքը։

«Այդ սրիկաները պետք է ներողություն խնդրեն Երուսաղեմի յուրաքանչյուր հայից։ (...) Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը զիներ Համասին, ինչպե՞ս կզգային նրանք այդ ժամանակ»,- գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտը։

Հիշեցնենք, որ երեկ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի հարավ–արևմտյան հատվածում, որը հայտնի է որպես «Կովերի պարտեզ», իրավիճակը լարվել է, սակայն կողմերին հաջողվել է համաձայնության գալ: Այս մասին հայտնել էր Երուսաղեմի թեմի առաջնորդական փոխանորդ Աղան Գոգչյանը։