Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցը կշարունակվի Էջմիածնում

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցը կշարունակվի Էջմիածնում
բողոքի ցույց

Գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ընդվզողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպելուց հետո որոշեցին գնալ Էջմիածին եւ այնտեղ շարունակել իրենց բողոքի ակցիան։

Նրանք նշում են, որ այդ գործողությունները պարբերական բնույթ են կրելու այնքան ժամանակ, մինչեւ Գրիգորյանը կրկին չկալանավորվի։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը դեկտեմբերի 24֊ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փոփոխել էր 25 միլիոն դրամ գրավի դիմաց։