Ադրբեջանցիները գողացել են Արավուսի վարչական ղեկավարի եղբոր` 200-ից ավել ոչխարը

Ադրբեջանցիները գողացել են Արավուսի վարչական ղեկավարի եղբոր` 200-ից ավել ոչխարը

Առավոտյան ժամը 10-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից ադրբեջանցիները մոտ 230 գլուխ ոչխար են գողացել: Տեղեկությունը «Հրապարակին» հաստատեց Արավուսի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանն՝ ասելով, որ դեպքը տեղի է ունեցել հովիվի աչքի առաջ, շատ սիրուն մտել են, հոտը քշել տարել, քանի որ նրանք զինված են եւ շատ:

«230-ը տարել են, 70 հատը հովիվը հետ ա բերել:Ասում են` ռուսները հիմա բանակցում են, որ հետ բերեն, թե ինչ բանակցելուց են խոսում, չեմ հասկանում: Էդ մի կտոր արոտավայրն ա, ունենք-չունենք դա է՝ հենց սահմանի բերանին»,-ասաց նա:

Արգամ Հովսեփյանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ էին պատկանում ոչխարները, գյուղացիների՞ն էին, ասաց, որ վարչական ղեկավարի եղբոր՝ Արմեն Ջհանգիրյանինն էր, անասունները նրա սեփականությունն էին: Նշենք, որ հոտը արածեցնելիս է եղել Արմեն Ջհանգիրյանի 16-ամյա որդին։