Բաքուն ալբանա-ուդիական համայնքի համար այցելություն է կազմակերպել Լաչինի քրիստոնեական սրբավայրեր

Բաքուն ալբանա-ուդիական համայնքի համար այցելություն է կազմակերպել Լաչինի քրիստոնեական սրբավայրեր

Ադրբեջանական վարչակարգը այսպես կոչված ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների համար նոր այցելություն է կազմակերպել դեպի Լաչինի շրջան՝ Աղօղլան վանական համալիր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report պարբերականը։

Ուշագրավ է, որ այցին մասնակցում են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, իսկ ալբա-ուդիական համայնքին ուղեկվում են կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական գերատեսչության աշխատակիցները։

Ուշագրավ է նաեւ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները ներկայացվում են որպես «Ալբանական առաքելական անկախ եկեղեցու» իրավահաջորդներ։ Սա արդեն երրորդ այցն է Աղօղլանի վանական համալիր։