Ռուսաստանի ԱԳՆ-ում խոսել են հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիայի հարցի մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ում խոսել են հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիայի հարցի մասին

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի պրոցեսի գործարկումը թույլ կտա նվազեցնել սահմանային միջադեպերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցեւը։ Ասուլիսի ընթացքում նա ասել է, որ ռուսական կողմը շարունակում է ակտիվորեն գործակցել 2021 թվականի նոյմեբրի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից արված հայտարարության կենսագործման համար, կապված հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիայի եւ դրան հաջորդող դեմարկացիայի համար համատեղ հանձնաժողովի ստեղծման հետ, որտեղ ռուսական կողմը հանդես է գալիս որպես խորհրդատու։ «Վստահ ենք, որ հանձնաժողովի ձեւավորումն ու դելմիտացիայի գործընթացի մեկնարկը թույլ կտա կանխել սահմանային միջադեպերը եւ կարեւոր ներդրում կունենա Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների նորմալացման գործում»,- ասել է Զայցեւը, հավելելով, որ նախատեսվում է պրոֆիլային շփումներ ունենալ կողմերի հետ։