Հայ ռազմագերու համար ադրբեջանցի դատախազը պահանջեց 20 տարվա բանտարկություն․ մանրամասներ Բաքվում տեղի ունեցած դատավարությունից

Հայ ռազմագերու համար ադրբեջանցի դատախազը պահանջեց 20 տարվա բանտարկություն․ մանրամասներ Բաքվում տեղի ունեցած դատավարությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բաքվում ընթանում է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի դատավարությունը։ Նրան մեղադրում են «վարձկանության» եւ «ահաբեկչական գործունեության», «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու» մեջ։ Պետական մեղադրողը պահանջեց 20 տարվա ազատազրկում։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։

Հիշեցնենք, որ Էուլջեկչյանը Լիբանանի քաղաքացի է։ Հայաստանի քաղաքացիություն ստացել է 2015 թվականին։ 2019 թվականին տեղափոխվել է նախ Երեւան հետո Շուշի։ Գերեվարվել է 2020 թ նոյեմբերի տասին՝ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նաջարյանը Վալենտինա Մավտիենկոյի ջանքերով ազատ էր արձակվել։