Հակասեմական ցույցեր՝ Ֆրանսիայում․ մեկ ամսում շուրջ 500 մարդ է ձերբակալվել

Հակասեմական ցույցեր՝ Ֆրանսիայում․ մեկ ամսում շուրջ 500 մարդ է ձերբակալվել

Անցած ամսվա ընթացքում Ֆրանսիայում հակահրեական ակցիաների թիվը կազմել է գրեթե 1100, իսկ նման գործողությունների համար ձերբակալվել է ավելի քան 490 մարդ։
Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Sud Radio ռադիոկայանի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Արձանագրվել է ավելի քան հազար հակահրեական ակտ, մենք մոտենում ենք հոկտեմբերի 7-ից ի վեր կատարված 1100-ի թվին,-նշել է նախարարը,-Մեկ ամսվա ընթացքում երկու անգամ ավելի շատ հակասեմական գործողություններ են եղել, քան ամբողջ 2022 թվականին։ Ավելի քան 490 մարդ է ձերբակալվել»։

Մերձավոր Արեւելքում իրավիճակի վատթարացումից մի քանի օր անց Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Ֆրանսիայի իշխանություններն արգելել են ցույցերի զգալի մասը։