Մտադիր են կառավարությանն անվստահություն հայտնել 

Մտադիր են կառավարությանն անվստահություն հայտնել 

Ֆրանսիայում «Նոր ժողովրդական էկոլոգիական եւ սոցիալական միություն» (NUPES) ձախակողմյան ուժերի դաշինքը մտադիր է հանդես գալ խորհրդարանական նախաձեռնությամբ՝ կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է «Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության» ղեկավար Օլիվիե Ֆորը։ Համաձայն հայտարարության, կառավարությունը խուսափում է իր ծրագիրը քվեարկության դնելու հանրապետական ավանդույթից, որով պայմանավորված էլ NUPES-ը մտադիր է անվստահություն հայտնել կառավարությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբերթ Բորնը հրաժարական էր ներկայացրել, սակայն նախագահ Մակրոնը չէր ընդունել հրաժարականը։