Լարված իրավիճակ. վիճաբանություն Սորոսի գրասենյակի առջև

Լարված իրավիճակ. վիճաբանություն Սորոսի գրասենյակի առջև

«Ադեկվադ» նախաձեռնության անդամներն այս պահին փորձում են բողոքի ակցիա իրականացնել Ջորջ Սորոսի գրասենակի առջև, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին շարժվել դեպի գրասենյակ:

Նարեկ Մալյանը նախ վիճաբանության բռնվեց ոստիկանության սպայի հետ, ապա հարց ուղղեց նրան, թե ինչո՞ւ չի կարելի Սորոսի գրասենյակի առջև բողոքի ակցիա իրականացնել:

Մալյանը պնդում է, որ Սորոսի գրասենյակը իսկական կառավարության շենքն է, և այստեղից պատվերներ են իջեցվում իշխանության ամենավերջին էշելիոններ: