Լիոնի պայթյունի իրականացնողը ուշագրավ հայտարարություն է արել

Լիոնի պայթյունի իրականացնողը ուշագրավ հայտարարություն է արել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում օրեր առաջ իրականացված պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը ուշագրավ հայտարարություն է արել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ 24-ամյա Մոհամմեդ Մեջուբը ասել է, որ պայթյունը կազմակերպել է, որպեսզի խուճապ տարածի քաղաքացիական բնակչության շրջանում։ Նա նաեւ ասել է, որ ընտրել ոչ ամենից հզոր պայթուցիկի տեսակը, քանի որ իր նպատակը եղել է ոչ թե սպանելը, այլ վախի տարածումը։ Հիշեցնենք, որ Լիոնի կենտրոնում պայթյուն էր որոտացել մայիսի 24-ին։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով, անհայտ անձը հացի փռի մոտից անցնելիս տոպրակ է նետել, որը երկու րոպե անց պայթել է։ Պայթյունի հետեւանքով տուժածների թիվը առնվազն 13 է։