Հոռետեսական խոհեր

Հոռետեսական խոհեր

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոնց որ թե արդեն լուրջ է մտահոգված՝ եթե հրապարակ է նետում նոր արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու գաղափարը: Դրան կարելի է համաձայնվել միայն մեկ դեպքում՝ եթե վարչապետի պաշտոնից վերջինիս հրաժարականը պարտադրաբար ուղեկցվելու է նոր վարչապետի ընտրությամբ: Եվ վարչապետի թեկնածուն պետք է լինի բացառապես ընդդիմության ներկայացուցիչը: Դա մեկ, և երկրորդ՝ հրաժարական ներկայացնելուց առաջ Փաշինյան Նիկոլը պետք է պաշտոնից ազատի ԱԱԾ տնօրենին և իր դասընկեր ոստիկանապետին և նշանակի նորերին: ԱԱԾ նոր տնօրենի և նոր ոստիկանապետի թեկնածուները ևս պետք է լինեն բացառապես ընդդիմության առաջարկած անձինք: Երրորդ, Նիկոլի հրաժարականի հետ միաժամանակ պետք է հրաժարական ներկայացնի նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Չորրորդ, պետք է տեղի ունենա Հանրային հեռուստատեսության գործադիր ղեկավարի փոփոխություն: Նոր ղեկավարի թեկնածուն կրկին պետք է լինի ընդդիմությունից: 

Այս պայմանների առկայության դեպքում կարելի է գնալ ընտրությունների: Որպեսզի ասվածը տեղի ունենա՝ փողոցում պետք է լինի բողոքավոր զանգվածը: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2018-ի մայիսին: Եթե այդ պայմանների առկայության դեպքում Նիկոլի կուսակցությունը կրկին շահի ընտրությունը, ապա դա կնանակի, որ հայաստանցիների մեծամասնությունը դեռևս պատրաստ չէ ունենալու անկախ պետականություն: Նշանակում է նաև, որ հայաստանցիները պատրաստ չեն նաև դիմագրավել դժվարությունների հանուն այդ պետականության կայացման: Եվ վերջապես դա նշանակում է, որ դրանք թքած ունեն հայրենիքի վրա, և նորմալ մարդկանց կմնա արտագաղթել երկրից: Ճիշտ այնպես, ինչպես դա անընդհատ տեղի է ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում: Իսկ որպեսզի նկարագրվածը չդառնա իրականություն, ապա մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ փողոցային շարժումը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ պաշտոնանկություն պարտադրել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: