Սուրեն Պետրոսյանին ազատ կարձակե՞ն

Սուրեն Պետրոսյանին ազատ կարձակե՞ն

«Հրապարակին» հայտնի դարձավ, որ շատ շուտով, միգուցե նույնիսկ մի քանի րոպեների ընթացքում ազատ արձակեն «Ժողավրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Այդ մասին «Հրապարակին» տեղեկացրեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Արթուր Հայրապետյանը, ում տեղեկությունը փոխանցել էին ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները։

Հիշեցնենք, որ այսօր նրան և մոտ քսան հոգու, կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել Նոյեմբերյանի ոստիկնական բաժանմունք։ Բոլորին արդեն ազատ են արձակել, միայն Սուրեն Պետրոսյանն էր մնացել։ Ոստիկանական բաժանմունքի բակում նրանց էին սպասում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, Բագրատ Սրբազանը։