ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ

ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ

 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախքան կորոնավիրուսի ներկա թվերը, գրել էր, որ  հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խն ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։ Զանգվածային լրատվամիջոցներին էլ առաջարկել էր ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին։Նիստին նեկա էին ին ՍԴ 9 անդամներից 8-ը,(դատավոր Վահե Գրիգորյանը բացակայում էր՝ շարունակելով բոյկոտը), բայց նիստը հայտարարվեց իրավազոր ու`բացված:
 
 Հրայր Թովմասյանը մինչև բուն դատաքննությանն անցնելը նկատեց․«Երեկ կաավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, սակայն «Սակայն արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի» 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հիշյալ հոդվածով նախատեսված միջոցառումների անցկացումը չի կարող խոչընդոտել ՀՀ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը»։
Նիստին 4 հարց էր, որոնցից միայն Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկամնսպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
ՍԴ անդամները գործով որոշում կայացնելու համար անցան խորհրդակցական սենյակ։ Գործով որոշման ժամի, օրվա վերաբերյալ ՍԴ-ն րացուցիչ կտեղեկացնի։
Մյուս երեք գործերը քննվում են գրավոր ընթացակարգով։ Դրանցից են՝ 2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՍԴ-ն հանուն Հայաստանի Հանրապետության որոշեց, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը։Գրավոր ընթացակարհով քննված  մյուս հարցը 2019 -ի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն էր վերաբերում։ Այս համաձայնագիը ևս սահմանադրական ճանաչվեց։