Ձերբակալվել է Ջուլիան Ասանժը

Ձերբակալվել է Ջուլիան Ասանժը

Լոնդոնում ձերբակալվել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Էկվադորի իշխանություններն այդպիսով մերժել են շարունակել նրան ապաստան տրամադրել լոնդոնյան իրենց դեսպանատանը։ Ձերբակալության պատճառը եղել է գրավի դիմաց ազատ արձակման կարգի խախտումը, որը նա թույլ է տվել 2012 թվականին։ Հիշեցնենք, որ Ասանժը Էկվադորի լոնդոնյան դեսպանատանն էր ապրում արդեն վեց տարի։ Այս ընթացքում նրա անվտանգության համար ծախսվել է ոչ պակաս, քան հինգ միլիոն դոլար։