Ամեն օր զբաղվում եմ սպորտով․ Պուտինը փակագծեր է բացել

Ամեն օր զբաղվում եմ սպորտով․ Պուտինը փակագծեր է բացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ամեն օր սպորտով է զբաղվում երկու կամ երկուսուկես ժամով։ 

Այս մասին նա խոստովանել է հասարակության և իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, միջոցառումը հեռարձակվել է Կրեմլի Telegram ալիքով։

«Իհարկե, ես ամեն օր զբաղվում եմ պորտով՝ առնվազն երկու ժամ։ Դա մի քիչ շատ է տևում, քանի որ կա մարզասրահ, լողավազան, այս ամենը միասին՝ նաև ցնցուղ, երկուսուկես ժամ է տևում»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է սպորտը դարձնել բոլոր ռուսների կյանքի մի մասը։ 

Յուրաքանչյուր մարդ պետք է ժամանակ հատկացնի սպորտին, ընդգծել է պետության ղեկավարը։ 

Նա սպորտն անվանել է հասարակության զարգացման կարեւորագույն սոցիալական ցուցանիշներից մեկը։