Սելին Դիոնի մասին նոր ֆիլմ կնկարահանվի 

Սելին Դիոնի մասին նոր ֆիլմ կնկարահանվի 

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնն ամեն բան արել է, որպեսզի կարողանա վերստին հանդես գալ իր երկրպագուների առաջ, այն բանից հետո, երբ նրան չափազանց ծանր՝ մարմնի անշարժացման ախտորոշում են տվել (stiff person syndrome)։ Այս մասին ասվում է երգչուհու մասին նոր նկարահանվող վավերագրական կինոնկարի ազդագրում։ Այն հանդիսանալու է աշխարհահռչակ երգչուհու կյանքը ներկայացնող համակողմանի կինոնկար, որտեղ խոսվելու է նաեւ նրա հիվանդության մասին։ Նկարահանումները տեւել են մեկ տարի։

Նշենք, որ երգչուհին հայտարարել էր իր հիվանդության մասին եւ չեղարկել 23 եւ 24 թվականների համար նախատեսված բոլոր համերգներն ու շրջագայությունները։ Ինստագրամյան էջում էլ գրել էր, որ հենց այդ հիվանդությունն է, որ առաջացնում է իր օրգանիզմում բոլոր տեսակի սպազմերը եւ մասնագետները հիմա ուսումնասիրում են այդ եզակի հիվանդությունը։ Հայտնի է, որ երգչուհին ունի խնդիրներ քայլելու հետ եւ նույնիսկ հիվանդությունն ազդել է նրա ձայնային հանգույցների վրա։